Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի՝ 3-5, 28-30-ին գիշերը կբարձրանա՝ 7-9, ցերեկը՝ 2-4 աստիճանով | Region

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի՝ 3-5, 28-30-ին գիշերը կբարձրանա՝ 7-9, ցերեկը՝ 2-4 աստիճանով

Մարտ 27,2024 08:30

 Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Երևան քաղաքում՝

Մարտի  30-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-29-ին, 30-ի գիշերը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի  27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վ, մարտի 26-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 27-ին՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի՝ 3-5, 28-30-ին գիշերը կբարձրանա՝ 7-9, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     22.3°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -7.5°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     7.2°C

Նորություններ