Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 8-ին և 12-ին ժամանակ առ ժամանակ, 9-11-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 8-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 9-ի, 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 8-ին, 10-ի, 11-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.7°C (1987թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.3°C (2003թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 15.7°C
