Պաշտոնանկությունները շարունակվում են. Արարատի մարզի եւ Վեդիի քննչականի պետերն էլ ազատվեցին աշխատանքից
Մայիս 07,2026 22:14
Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր աշխատանքից ազատվել են նաեւ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Վեդիում մանկապղծության դեպքից հետո այսօր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։
Տեղեկություններ կան, որ աշխատանքից ազատվել է նաեւ մարզի դատախազը։
