ՀՀ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Մայիս 07,2026 22:41
Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Նա հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ:
ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշված է․«Դիվանագիտական առաքելության ղեկավարին հայտարարվել է ԵՄ հովանու ներքո վերջին միջոցառումների շրջանակում Հայաստանում Կիևի նացիստական ռեժիմի պարագլուխ Վ. Զելենսկուն Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար «ամբիոն» տրամադրելու կատեգորիկ անընդունելիության մասին»։
