Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից | Region

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից

Մայիս 08,2026 11:21

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Մրցաշարի վերջին օրը՝ այսօր, Հայաստանի հավաքականի կազմից մեդալների համար պայքարի մեջ կմտնեն ծանր քաշային կարգերի մեր երկու ներկայացուցիչները, որով կեզրափակվեն մեր ընտրանու ելույթներն այս ստուգատեսում:

Երևանի ժամանակով 12:00-ին մրցահարթակ դուրս կգա 110 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը: Ավելի ուշ՝ ժամը 15:00-ին, իր ուժերը կչափի +110 կգ քաշային գերծանրքաշային Գագիկ Մկրտչյանը: Մեր ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ մրցումային նախավերջին օրը Հայաստանի կանանց հավաքականի անդամ Էմմա Պողոսյանը (86 կգ) երկամարտի 253 կգ արդյունքով դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Տղամարդկանց 94 կգ քաշայինների պայքարում էլ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում արժանացել էր փոքր բրոնզե մեդալի, սակայն հրումում զրո էր ստացել և մնացել առանց երկամարտի արդյունքի:

armsport.am

Նորություններ