Սամարայի մարզում ահաբեկչություն է կանխվել. ՌԴ ԱԴԾ
Ռուսաստանի Սամարայի մարզում ահաբեկչություն է կանխվել, որը ծրագրել է ՌԴ-ում արգելված «Ռուսական կամավորական կորպուսի» հետ կապեր ունեցող անձը: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից՝ հավելելով, որ գործողությունը ծրագրվել է ուկրաինական հատուկ ծառայությունների հովանու ներքո:
Նշվում է, որ 2022-2024 թվականներին հանցագործը հրապարակայնորեն վարկաբեկել է ռուսական բանակը։ 2023 թվականի սեպտեմբերին նրան հավաքագրել է Ուկրաինայի հատուկ ծառայությունը՝ «Ռուսական կամավորական կորպուսի» ակտիվիստներից մեկի՝ 1982 թվականին ծնված Ալեքսանդր Կուդաշևի միջնորդությամբ։ Միաժամանակ տղամարդը համաձայնել է Ռուսաստանում դիվերսիա կազմակերպել ու իրականացնել։
Ինչպես հայտնել է ԱԴԾ-ն, կուրատորի հանձնարարությամբ հարձակվողը հանել է իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ մարդասիրական օգնության ընդունման կետի շենքում պայթեցնելու նպատակով։
Ահաբեկչության նախապատրաստման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Անվտանգության ուժերը ձեռնարկում են օպերատիվ որոնողական և քննչական գործողություններ։