Հանտավիրուսի բռնկումը համավարակի սկիզբ չէ. ԱՀԿ
Մայիս 08,2026 20:17
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկնաբանել է Ատլանտյան օվկիանոսում գտնվող զբոսանավում հայտնաբերված հազվագյուտ «Անդես» հանտավիրուսի դեպքերը: Կազմակերպությունը հայտարարել է, որ աշխարհի համար ռիսկը մնում է ցածր, և ներկայիս իրավիճակը կապված չէ նոր համավարակի բռնկման հետ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ գրանցվել է 8 դեպք, որոնցից 3-ը՝ մահվան ելքով: Վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, բայց միայն սերտ և երկարատև շփման միջոցով, օրինակ՝ ընտանիքի ներսում կամ վարակված անձի խնամքի ժամանակ: Ինկուբացիոն շրջանը կարող է տևել մինչև վեց շաբաթ, ուստի մասնագետները չեն բացառում նոր դեպքերի առաջացման հնարավորությունը:
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
