Բերդ-Ճամբարակ ճանապարհին բուք է. Հայաստանի 7 մարզերում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևան-Կիրանց ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջան, Բերդ, Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Աշոցքի, Արագածի, Թալինի և Ապարանի տարածաշրջաններում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: