Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել. Մհեր Գրիգորյան | Region

Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել. Մհեր Գրիգորյան

Մայիս 09,2026 12:36

Վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել հանձնաժողովներով, որոնք հետագա աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն։ Այս մասին այսօր՝ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների աշխատանքին։

«Դրանք նկարագրում են պրոցեդուրան, բնույթով տեխնիկական են ավելի շատ, բայց միևնույն է՝ կարևոր են, որովհետեւ այդ փաստաթղթերի համաձայն պետք է շարունակենք  գործել։

Այդ փաստաթղթերը հրապարակային են, երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգերով հաստատվեն, ըստ այդմ կծանոթանաք նաև տեքստին»,–ասաց նա։

Հարցին՝ դրանից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի գործընթացը գետնի վրա սկսելու համար, փոխվարչապետը պատասխանեց. «Բոլոր հետագա անելիքների վերաբերյալ տեղեկությունները, այնքանով, որքանով հրապարակային են, մենք հրապարակում ենք։ Որևէ նոր լրացուցիչ բան չունեմ ասելու»։

Նորություններ