ԱԺԲ-ի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել. պարզաբանում | Region

ԱԺԲ-ի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել. պարզաբանում

Մարտ 26,2024 17:05

«Սույն թվականի մարտի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ խուզարկություն է իրականացվել Ազգային-ժողովրդավարական Բևեռ կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում, որի արդյունքում հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր և առարկաներ։

Այս տեղեկատվությունը տարածվել է նաև հայաստանյան ԶԼՄ-ներում (հիմնականում իշխանական):

Լիազորված ենք պարզաբանում տալ, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել, ուստի որեւէ զենք- զինամթերք և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ չէին կարող հանտնաբերվել։

Այս ապատեղեկատվությունը հերյուրանք է, որը նպատակ է հետապնդում Հայաստանի համար ճակատագրական իրադարձություններից առաջ քաղաքական ասպարեզից հեռացնելու Ազգային-ժողովրդավարական Բևեռին՝ հրեշացնելու ճանապարհով»։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
26.03.2024թ., Երևան

Նորություններ