Գորիս-Լծեն ավտոճանապարհին բախվել են կցորդով բեռնատարներ. կա երկու տուժած
Մայիս 09,2026 17:37
Մայիսի 9-ին՝ ժամը 09։02-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Լծեն ավտոճանապարհի 40-րդ կմ-ին բախվել են Foton և Dongfeng մակնիշների կցորդով բեռնատարները։
Փրկարարները երկու տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
