Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում | Region

Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում

Մայիս 09,2026 19:51

Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երեք խաղափուլ:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 6-րդ խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի գրոսմայստեր Բրենդոն Ջեյքոբսոնը, գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն և ուզբեկ միջազգային վարպետ Մուխամմադզոխիդ Սույարովը, ովքեր ունեն 5 միավոր:

Առաջատարների շարքում է նաև հայ գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով ունի 4.5 միավոր:

Գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը ունի 4 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 3.5 միավոր:

Նորություններ