Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին | Region

Հռոմի Պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ Մխիթարյանին

Մայիս 09,2026 21:37

Մայիսի 9-ին Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում ընդունել է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը, մարզիչներին և խաղացողներին։

Հանդիպումը նվիրված էր «Ինտերի»՝ 2025/26 մրցաշրջանի չեմպիոնությանը։

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան պոնտիֆիկոսին նվիրել է «Ինտերի» մարզաշապիկ՝ Լևոն XIV անունով։

Ի պատասխան՝ Պապը կոչ է արել ֆուտբոլիստներին օրինակ լինել երիտասարդության համար և ընդգծել է սպորտում բարձր բարոյական մակարդակի կարևորությունը։

Հիշեցնենք, որ «Ինտերը» դարձել էր 2025/26 մրցաշրջանի Իտալիայի չեմպիոն՝ Սերիա A-ի 35-րդ տուրում հաղթելով «Պարմային»։

Նորություններ