Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները պետք է դառնան երկու երկրների միջև պետական սահմաններ․Փաշինյան | Region

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները պետք է դառնան երկու երկրների միջև պետական սահմաններ․Փաշինյան

Մայիս 11,2026 18:05

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացը շարունակել հյուսիսից հարավ։

Այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ընդունում ենք, որ ունենք օկուպացված տարածքների հարց, և դե յուրե այդ հարցը լուծված է»,-ասել է Փաշինյանը հավելելով՝ 2024-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված ու վավերացված սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգով Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է որպես սահմանազատման հիմնարար սկզբունք։

«Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանները պետք է դառնան երկու երկրների միջև պետական սահմաններ։ Լուծումը լինելու է հենց այդպիսին»,-նշել է Փաշինյանը։

Նորություններ