Կեղծ լուրերը՝ լուրջ սպառնալիք․ ի՞նչ նպատակ են հետապնդում ֆեյքերի հեղինակները․ հարցումներ Գյումրիում
ՀՀ-ում ակտիվացել են Telegram-յան ալիքներն ու սոցիալական ցանցերի էջերը, որոնք տարածում են ոչ հավաստի, կեղծ տեղեկություններ, մոլորության մեջ են գցում մարդկանց, խարխլում են անկախ լրագրության ու պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը։ Հատկապես նախընտրական ժամանակահատվածներում ապատեղեկատվությունը հաճախ օգտագործվում է որպես ազդեցության գործիք։
Ի՞նչ նպատակ են հետապնդում ֆեյքերի հեղինակները և ի՞նչ ազդեցություն կարող է գործել կեղծ տեղեկատվությունը անհատի, հանրության վրա։
Regions TV-ն թեմայի շուրջ հարցումներ է իրականացնում Շիրակի մարզի բոլոր համայնքներում՝ Գյումրիում, Անիում, Աշոցքում, Ախուրյանում, Ամասիայում և Արթիկում։
Հիմնականում ո՞ր երկրներից են հայկական հարթակներ ներմուծվող ֆեյքերը և ո՞վ պետք է պայքարի այդ չարիքի դեմ։
Գյումրիում իրականացված հարցման մասնակիցները պատասխանել են վերոհիշյալ հարցերին և կարծիքներ հայտնել կեղծ տեղեկատվության տարածման, հետևանքների և կանխարգելման վերաբերյալ։
Նորություններ
