Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 13,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մայիսի 13-17-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 13-17-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.5°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.8°C (1981թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.2°C
