ԱՊՀ-ից դիտորդներ են եկել | Region

ԱՊՀ-ից դիտորդներ են եկել

Մայիս 13,2026 22:12

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու, հայտնում են ԿԸՀ-ից։

Առաքելության ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն և Ռոման Ամբուցևը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Պատվիրակներին ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ներկայացրել օրենսդրական կարգավորումները։

Անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին։

Նորություններ