Ապատեղեկատվությունը՝ հանրային կարծիքը կառավարելու միջոց․ ինչպե՞ս դիմագրավել․ հարցումներ Ախուրյան համայնքում
Սոցիալական ցանցերի զարգացմանը զուգահեռ կեղծ տեղեկատվությունը շատ արագ է տարածվում՝ ազդելով մարդկանց մտածողության, տրամադրությունների և քաղաքական գործընթացների վրա։ Հատկապես ընտրությունների և ճգնաժամային իրավիճակների ժամանակ կեղծ էջերը դառնում են առավել ակտիվ։
Ըստ մասնագետների՝ կեղծ տեղեկատվությունը տարածվում է ոչ միայն արտաքին, այլև ներքին աղբյուրներից, երբ տարբեր խմբեր կամ անհատներ շահագրգռված են հանրային կարծիքի վրա ազդեցություն ունենալու հարցում։
Կեղծ լուրերի դեմ պայքարի կարևորագույն միջոցներից մեկը մեդիագրագիտությունն է։
Այս թեմայի շուրջ Regions TV-ն հարցումներ է իրականացրել Ախուրյան համայնքի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե մարդիկ ինչպե՞ս են տարբերակում իրական և կեղծ տեղեկատվությունը, որքանո՞վ են վստահում սոցցանցերում տարածվող լուրերին և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ապատեղեկատվությունը անհատի և հասարակության վրա։ Հարցման մասնակիցներից շատերն ընդգծել են, որ վերջին շրջանում ֆեյքերի քանակն աճել է, և սոցցանցերում ցանկացած տեղեկատվության նկատմամբ պետք է զգոն լինել։
