Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մարտ 28,2024 08:30

Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Երևան քաղաքում՝

Մարտի 28-29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 6-8, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     22.3°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -7.5°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     7.2°C

Նորություններ