Ըմբշամարտի Մ17 ԵԱ․ Հայաստանի ազատ ոճայիններն այսօր սկսում են պայքարը. ովքեր են մրցակիցները
Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում այսօրվանից պայքարի մեջ են մտնում ազատ ոճային ըմբիշները:
Հայաստանի հավաքականից այսօր գորգ դուրս կգա հինգ ըմբիշ:
Ներկայացնում ենք մեր մարզիկների այսօրվա գոտեմարտերն ու մեկնարկային մրցակիցներին.
48 կգ քաշային Գեղամ Հովսեփյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի Ալեքսանդրոս Սերետիդիսը:
55 կգ քաշային Սուրեն Իշխանյանը ազատված է որակավորման փուլից և պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ դեռևս սպասում է իր մրցակցին (կպարզվի նախնական գոտեմարտերից հետո):
65 կգ քաշային Ռազմիկ Ոսկանյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում կլինի Էլվինաս Զակաիտիսը:
80 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը ելույթները կսկսի միանգամից 1/8 եզրափակչից. այս փուլում նա ուժերը կչափի Վիկտոր Կովերխայի հետ:
110 կգ քաշային Վռամ Սահակյանը որակավորման փուլում կգոտեմարտի Սերգկո Չուտսիսվիլիի դեմ:
arms
