Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 16,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մայիսի  16-ին և 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ը և 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 16-ի և 17-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումները առանձին լեռնային շրջաններում կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Հհ 15.05
Երևան քաղաքում`

Մայիսի 16-20-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան 15.05

Երևան քաղաքի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    32°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6.4°C (1960թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    17.3°C

Նորություններ