Հանրապետության տարածքում`
Մայիսի 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ը և 20-21-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ:
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 17-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ