Ըմբիշ Սուրեն Իշխանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մայիս 16,2026 22:34
Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիկ, 55 կգ քաշային Սուրեն Իշխանյանը ոսկե մեդալ է նվաճել։
Եզրափակիչ փուլում Իշխանյանը 8:2 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Օսման Թեմիրսուլատնովին և դարձել է մինչև 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։
