UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամարտի օրն ու մրցակիցը | Region

UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամարտի օրն ու մրցակիցը

Մայիս 17,2026 15:13

Քոնոր Մաքգրեգորը պաշտոնապես կվերադառնա UFC։ Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Դանա Ուայթը։ Իռլանդացի մարտիկը հուլիսի 11-ին T-Mobile արենայում կայանալիք UFC 329 մրցաշարում ուժերը կչափի Մաքս Հոլոուեյի հետ։

​Մենամարտը կանցկացվի կիսամիջին քաշային կարգում։ Հոլոուեյի համար սա կլինի առաջին ելույթը մինչև 77 կգ քաշայինների դիվիզիոնում։

​Հիշեցնենք, որ իռլանդացին իր վերջին մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը՝ ոտքի վնասվածքի պատճառով պարտվելով Դասթին Պորյեին։ Այդ ժամանակից ի վեր Մաքգրեգորը բազմիցս հայտարարել է օկտագոն վերադառնալու ցանկության մասին։ Հոլոուեյն էլ այս տարվա մարտին կայացած UFC 326 մրցաշարում մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր Չարլզ Օլիվեյրային։

​Նշենք, որ սա կլինի մարտիկների երկրորդ դեմ առ դեմ դիմակայությունը։ Առաջին անգամ Մաքգրեգորն ու Հոլոուեյը հանդիպել են 2013 թվականին. այն ժամանակ իռլանդացին առավելության էր հասել մրցավարների միաձայն որոշմամբ։

armsport.am

Նորություններ