«Ռոբին էլ, Սերժին էլ, կալուգացիին էլ, Գագոյին էլ կզզացնելու եմ։ Ղարաբաղցու ակցենտով, մասկեքով վիդեոներ եք տարածում, ստահակներ»․ Փաշինյանը հունից դուրս եկավ
Արաբկիրում այսօր քարոզարշավի ժամանալկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ ու կրկին վիրավորանքներ հնչեցրեց ընդդիմադիրների հասցեին։
Իրեն քննադատող մի կնոջ հետ խոսելիս Փաշինյանը ձայնը բարձրացրեց, երբ կինը նրան փորձեց քննադատել․«Եթե Դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին կզացրել եմ և կզացնելու եմ»
«Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեց այսքան մոտիկ տարածությունից նայեմ Ձեր աչքերի մեջ ու ասեմ, որ Դուք գողացել եք իմ հայրենիքը, շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ էրեխեքին, իմ ուրախությունը։ Դուք փորձեցիք մեզ կցազնել, բայց դուք եք կզել։ Դուք գիտե՞ք քանի բարձրաստիճան սպա անհետ կորած ունենք»,-ասաց կինը։
Երբ Փաշինյանն անհետ կորածների թիվ ասաց, կինը հակադարձեց՝ ստում եք։ Ապա Փաշինյանը հունից դուրս եկավ ու այդ կնոջը հորդորոց՝ «կոռեկտ արտահայտվեք»։ Փաշինյանը շարունակեց․ «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկեքովները, որ վիդեոներ են տարածում, դրանք փախածներն են։ Ֆերարիով փախել են պատերազմից։ Մեր էրեխեքին էլ լքել են։ Ռոբին էլ եմ կզզացնելու եմ, Սերժին էլ եմ կզզացնելու, կալուգացիին էլ եմ կզզացնելու, Գագոյին էլ․․․»։
«Ութ տարի ունեիր, մի լավ բան անեիր»,-արձագանքեց կինը։ Փաշինյանը առողջապահության ապահովագրությունն ու թոշակների բարձրացումը հիշեցրեց։ «Առողջության ապահովագրումն իմ հաշվին ես արել»,-պատասխանեց այս կինը։ Նա փորձում էր հեանալ, ասաց՝ «ես քո հետ բան չունեմ խոսալու»։ Փաշինյանն արձագանքեց՝կանգնեք, և լսեք։
«Ռոբիդ կզզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնեմ, կալուգացուդ էլ չոքացնելու եմ, սատկացնեմ»,-ասաց Փաշինյանը։ Կինը վրդովված շարունակում էր՝ այս ողորմելիներ, ինչ էիք անում այս ութ տարում, քանդել եք երկիրը։ ՔՊ-ականներից Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ երկիր էինք կառուցում։
Փաշինյանը չէր հանգստանում, բարձր տոնով շարունակում էր․«Ղարաբաղի ակցենտով, մասկաներով, թդ որ վիդեոներ եք տարածում, ասում եմ՝ դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Հանեք ձեր մասկեքը, Ռոբի, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, մասկեքն էլ հատ-հատ հանելու, կոխելու եմ համապատասխան տեղերը»։
Այսօր ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը տեսանյութ է տարածել, որտեղ դիմակավորված անձինք արցախյան բարբառով ու զենքերով դիմում են Փաշինյանին․«․․․պատասխան ես տալու, մունք գիդում ենք՝ դու շտեղով ես ման կյամ․ որ փողոցներով ես անց կենում, մունք քեզ ջրելու ենք, դու ս․․․ա ես,, դու խաբեբա ես»։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց․«Ընդդիմության ներկայացուցիչները հանցանքի ակնհայտ մասնակիցներ են։ Ասում եմ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և որպես ժողովրդի մանդատ ունեցող մարդ, ես կոնկրետ անձանց սպառնում եմ, որ նրանք նստելու են»։
«Կզզացնել, մտցնելու եմ համապատասխան տեղը» արդյոք սրանք ֆիզիկական սխանալիքներ չեն, այս հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց․«Դա ֆիզիկական սպառնալիք կարա լինի մասկեքով ելույթ ունեցողներին։ Այո, ֆիզիկական սպառնալիք ա, որովհետև պոլերով ենք տալու դրանց, սատկացնելու ենք։ Մասկեքով, ավտոմատներն ուսերին, որ խոսում են, դրանց հատ-հատ գտնելու եմ ու սատկացնելու։ Մեր իրավապահները դրանց ասֆալտ ուտացնելով իրանց տանելու են գցեն քրեակատարողական հիմնարկ»։
Ինչո՞ւ այս տարիներին ձր նծած անձինք պատասխանատվության չեն ենթարկվել, այս հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ բազմիցս եղել են նման դեպքեր ու տարբեր դրվագներով․«Մենք գործ ենք ունեցել 23 գլխանի հրեշի հետ։ Գլուխները կտրելով հերթով եկել ենք, հիմա մնացել են վերջին երեք գլուխը։ Մինչև տարվա վերջ դա պետք է տեղի ունենա»։
«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Քրիստնիե Վարդանյանն այսօր հայտարարել է՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաև միջազգային դիտորդներին։
