Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 19,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Մայիսի 19-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-ին, 22-23-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 19-ի գիշերը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մայիսի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 19-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Երևան քաղաքի մայիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 32°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.5°C (1991թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 18.2°C
