Դժվար է ինչ-որ բան ասել․ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը կորցնելու մասին
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է տպավորություններով Ռուսաստանի առաջնության վերջին տուրից հետո։
Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը, թեև վերջին տուրում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օրենբուրգի» նկատմամբ, չկարողացավ հռչակվել չեմպիոն՝ երկու միավորով զիջելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։
«Դժվար է ինչ-որ բան ասել։ Բայց սա ֆուտբոլ է։ Հպարտ եմ թիմով, որն այս 3 տարվա ընթացքում շատ է աճել։ Մենք հնարավորություն ունենք հաղթելու Ռուսաստանի գավաթը։ Պետք է մոտիվացիա գտնել և ավելի շատ աշխատել»,- խաղացողի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչի հանդիպումը «Կրասնոդարի» մասնակցությամբ կկայանա մայիսի 24-ին մայրաքաղաքի «Լուժնիկի» մարզադաշտում։ «Ցուլերի» մրցակիցը կլինի Մոսկվայի «Սպարտակը», որը ներքին առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը։
