Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
Մայիս 19,2026 10:35
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել։ Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հրապաակած տեսանյութում նախարարն ասել է․«Մայիս ամսվա ընթացքում հայկական երեք ընկերություններ երկու տարբեր երկրներ զենք են արտահանել՝ բավականին բարդ լոգիստիկ ճանապարհներ անցնելով։
Հայկական ընկերություններն առաջին անգամ Հայաստանում մշակված, արտադրված վերջնական արտադրանքը կարողացել են հասցնել վերջնական օգտագործման երկիր»։
Նա նշել է, որ սա ՀՀ կառավարության ռազմավարական ուղղությունն էր, ուստի վերջին տարիներին կառավարությունը միլիարդավոր դրամների ներդրում է արել ռազմարդյունաբերության ոլորտում, ապագայում էլ շարունակելու է։
