Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Արամ Վարդևանյան
Մայիս 20,2026 10:48
Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ,
Քայլ 2. Տխմար ստի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով՝ նախապես,
Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից:
Ամփոփում. Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի, ատելության էջը պետք է փակվի՝ փոփոխությունները գալիս են»։
