ՈւԵՖԱ-ն կփոխի Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի ձևաչափը | Region

ՈւԵՖԱ-ն կփոխի Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերի ձևաչափը

Մայիս 20,2026 21:45

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) փոփոխություններ է կատարել ընտրական մրցաշարերի կառուցվածքում, որոնք ուժի մեջ կմտնեն Եվրոպայի 2028 թվականի առաջնությունից հետո։

​Նոր ձևաչափի համաձայն՝ ընտրական փուլն ունենալու է հետևյալ կառուցվածքը.

​Երկու լիգա. Մրցումները կբաժանվեն երկու լիգայի։ Ուժեղագույն լիգայում հանդես կգա 36 հավաքական, իսկ երկրորդում՝ 18 կամ 19։
​Ուղեգրերի բաշխում. Առաջին լիգայի յուրաքանչյուր խմբի հաղթողները միանգամից դուրս կգան Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

Մնացած ուղեգրերը կխաղարկվեն փլեյ-օֆֆ համակարգով, որին կմասնակցեն նաև Երկրորդ լիգայի լավագույն թիմերը։

​Խաղերի քանակ. Յուրաքանչյուր ազգային հավաքական ընտրական փուլում կանցկացնի 6-ական հանդիպում։
​Ակնկալվում է, որ նոր հայեցակարգը վերջնական տեսքի կբերվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

​Կազմակերպիչ երկրների մասնակցությունը և Ազգերի լիգայի նոր ձևաչափը

​Աշխարհի և Եվրոպայի առաջնությունները հյուրընկալող երկրները, ավանդույթի համաձայն, ուղղակիորեն կապահովեն իրենց տեղը բուն մրցաշարում։ Սակայն այսուհետ նրանք նույնպես կմասնակցեն ընտրական հանդիպումներին՝ նպատակ ունենալով բարելավել կամ պահպանել իրենց վարկանիշը Ազգերի լիգայի հաջորդ խաղարկության վիճակահանությունից առաջ (զամբյուղների բաշխում)։

Նշվում է նաև, որ 2028/29 մրցաշրջանից սկսած կփոխվի նաև Ազգերի լիգայի ձևաչափը. մրցաշարը կբաղկացած լինի երեք լիգայից՝ յուրաքանչյուրում ընդգրկելով 18-ական թիմ։

armsport.am

Նորություններ