Կեղծ լուրերը՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու գործիք․ հարցումներ Գյումրիում | Region

Կեղծ լուրերը՝ հանրային կարծիքը մանիպուլացնելու գործիք․ հարցումներ Գյումրիում

Մայիս 21,2026 18:00

Կեղծ լուրերի հեղինակների հիմնական նպատակը հաճախ հանրության շրջանում խուճապ առաջացնելն է, անորոշության կամ անվստահության մթնոլորտ ստեղծելը։ Ըստ փորձագետների՝ ապատեղեկատվությունը կարող է ոչ միայն մոլորեցնել մարդկանց, այլև ազդել հասարակական ու քաղաքական գործընթացների վրա։

Regions TV-ն հարցումներ է անցկացրել Գյումրի քաղաքի բնակիչների շրջանում, որոնք կարծիքներ են հայտնել կեղծ լուրերի տարածման, դրանց ազդեցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորության վերաբերյալ։

Մասնակիցներն ընդգծել են, որ ապատեղեկատվության հիմնական վտանգն այն է, որ կարող է մարդկանց մոտ ձևավորել սխալ պատկերացումներ, խորացնել հասարակության մեջ առկա բաժանումները և նվազեցնել վստահությունը պետական կառույցների ու լրատվամիջոցների նկատմամբ։

Հարցվածները կարևորել են նաև մեդիագրագիտության դերը՝ նշելով, որ  ապատեղեկատվության դեմ պայքարը պետք է իրականացվի ինչպես պետական կառույցների, այնպես էլ հասարակության ակտիվ մասնակցությամբ։

Նորություններ