Մենք չենք կարող հրաժարվել անկլավների թեմայից. Փաշինյան | Region

Մենք չենք կարող հրաժարվել անկլավների թեմայից. Փաշինյան

Մայիս 22,2026 10:19

Տիգրանաշենի անվանումն արդեն Գուգլ քարտեզում փոխվել է որեպես Քյարքի, ինչ ճակատագիր է սպասվում Տիգրանաշենին, եթե ճիշտ են տեղեկությունները, որ Տիգրանաշենը հնաձնվելու է, ի՞նչ իրավական հիմքերի վրա, քանի որ նախկինում դուք ասում էիք, որ անկլավների հանձնման համար չկան իրավական հիմքեր։ Այսօր Փաշինյանի ասուլիսին այս մասին հետաքրքրվեցին լրագրողները:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Google Maps-ի ողջ գոյության ընթացքում անվանումն այդպես է եղել, այն մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է, այլ բան, որ ոմանք նոր են նկատել դա։ Նա սուտ է անվանել այն պնդումը, թե ինքը ինչ-որ բան է հանձնում։ «Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և այդ հիմքով իրականացրել են սահմանազատում։ Իրավական պարտադիր ուժ ունեցող թուղթ կա, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու երկրների սահմանազատման բազային հիմքն է։ Հայաստանը և Ադրբեջանը նույնական են համապատասխանաբար Հայկական ԽՍՀ-ին և Ադրբեջանական ԽՍՀ-ին։

Մենք չենք կարող հրաժարվել անկլավների թեմայից, քանի որ մենք ինքներս էլ ունենք Արծվաշեն։ Ես չեմ կարող դրանից հրաժարվել, քանի որ դա քրեական հետապնդման հիմք է, ոչ ոք չի կարող հրաժարվել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բայց սա պարզ թեմա չէ»,-ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ որևէ պայմանավորվածություն, որևէ հայեցկաարգ այդ հարցի լուծման վերաբերյալ այս պահին չկա․«Բայց նաև կանոնակարգը սահմանում է դեպքեր, որ պետք է նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Անկլավների մասին խոսելիս ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերադարձի մասին և սահմանազատման թեմայի հետ կապված ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերահսկողության ներքո վերադարձի մասին։ Եթե սահմանազատման ընթացքում տեղի ունենա որոշ օպտիմալացում․․․դա կարող է տեղի ունենալ, եթե լինի, ապա դա կլինի բաց, հրապարակային, թափանցիկ ձևով»։ Փաշինյնաը կրկնեց՝ սահմանազատման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քկմ է․«Սա երկաթե տրամաբանություն է։

Մնացածը՝ ճանապարհների և ենթակառուցվածքների, միացումների խնդիրները, դրանք կլուծվեն սահմանազատման ընթացքում»,- նշել է Փաշինյանը։

Նորություններ