Գազի թանկացում չի կարող լինել․Փաշինյան
Մայիս 22,2026 10:43
Գազի թանկացում չի կարող լինել, քանի որ մենք պայմանագիր ունենք։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այն լուրերին, թե ՌԴ-ն պատրաստվում է թանկացնել գազը Հայաստանի համար։ Փաշինյանի խոսքով․«Մենք ունենք գործող պայմանագիր, որը փոխշահավետ է։
Այնտեղ պայմաններ կան։ Մենք իրականում գազի գնի հետ կապված հստակ ռազմավարական պայմանավորվածությունների ենք եկել, և այդ պայմանավորվածությունները պետք է պահել»։
