Անդրանիկ Թեւանյանը ձերբակալվեց. այսօր կքննվի նրա խափանման միջոցի հարցը
Մայիս 23,2026 08:52
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է։
Նրա խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 12:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ 2026 թվականի մայիսի 22-ին դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ԿԸՀ-ն տվել էր համաձայնությունը։
