Վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. ԱԳՆ
Մայիս 25,2026 10:38
ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ վաղը Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նախատեսվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
