Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» -ի գրասենյակներում ու աջակիցների տներում
Մայիս 25,2026 12:32
Իրավապահները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և կուսակցության աջակիցների տները: Կան բերման ենթարկվածներ:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ խուզարկություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել է հինգ անձ։
Այլ մանրամասներ կոմիտեն չի հայտնում։
