Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 26,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մայիսի  26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի  26-27-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հհ 25.05

Երևան քաղաքում`

Մայիսի  26-ի գիշերը և երեկոյան, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 25.05

Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31.2°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        5.6°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    18.8°C

Նորություններ