Նորայրի կանխազգացումը. 16.07.2019 – … 2021 | Region

Նորայրի կանխազգացումը. 16.07.2019 – … 2021

Մարտ 28,2024 18:00

44-օրյա պատերազմի առաջին օրն անմահացած Նորայր Սողոմոնյանը ծնվել է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղում։ Եղեգնաձոր քաղաքի գեղարվեստի դպրոցի սան է եղել, շնորհալի նկարիչ էր, ստացել է նաև երաժշտական կրթություն։ Տիրապետել է մի շարք երաժշտական գործիքների։

Բանակ է զորակոչվել 2019թ.-ի հուլիսի 16-ին, ծառայել է Ջրականի զորամասում: Եղել է դիպուկահար, զոհվել է պատերազմի առաջին օրը՝  աննահանջ կռվելով իրեն վստահված մարտական դիրքում:

«Նորայրը կռվել է մինչև վերջ, նա հանձնվող տեսակ չէր: Ես նրան զոհված չեմ համարում, նրանք իրենց կյանքն են նվիրել, անմահացել են»,- ասում է 44-օրյա պատերազմի հերոս Նորայր Սողոմոնյանի մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը:

Նորություններ