ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը
Մայիս 26,2026 10:50
«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից։ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Կուսակցությունը դիմում էր ներկայացրել ԿԸՀ-ին՝ ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ։
