«Միմյանց օգնելով կարող ենք հասնել ավելի լավ ապագայի, կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր երկրներն ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին»․Ռուբիո
«Մենք մեր ազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի վրա՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Մեզ համար նոր հնարավորություններ են՝ ավելի հարստացված»,-այս մասին այսօր Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի որոշ փաստաթղթերի ստորագրումից հետո հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հայտնեց, որ այսօր նախաստորագրեցին ԹՐԻՓ-ի վերաբերյալ միջպետական համաձայնագիրը, ինչպես նաև կրիտիկական հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ համաձայանգիրը։
«Ամենակարևորը՝ հովանոցային պայմանավորվածությունն է, մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի վրա՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,-ասաց Միրզոյանը։
Նրա վստահեցմամբ՝ «բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք մենք հիմա կյանքի ենք կոչում ստորագրությամբ ու հետո կտեսննեք գետնի վրա, դրանք բոլորը շահեկան են Հայաստանի Հանրապետության համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար»։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ իր խոսքում ասաց․«Ինձ համար հաճելի է այսօր այստեղ լինել՝ շարունակելու առաջ տանել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի տեսլականը՝ այս խիզախ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն հարավային Կովկասում, որն ամրագրվեց անցած տարի օգոստոսին Վաշինգտոնում։ Ինձ համար պատիվ էր այսօր ՀՀ արտգործ նախարարի հետ նախաստորագրել մեր երկկողմ համաձաանգիրը՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» վերաբերյալ։ Այս համաձայնությունն ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ»։

Նա նշեց, որ ՀՀ-ԱՄն համագործակցությունը չի սահմանափակվում միայն ԹՐԻՓով, ԱՄՆ-ն շարունակում է զարգացնել ՀՀ-ի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով։
«Մեր նախագահի երկրորդ պաշտոնավարման ժառանգության կարևոր մասն է լինելու սա։ Մենք համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամեիկացնիները։ Մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականցնում, որոնք հիմք կլինեն, որպեսզի հայերն ու ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ միասին աշխատելու»,-ասաց ԱՄՆ պետքարտուղարը։
Ռուբիոն շեշտեց՝ ԱՄՆ-ն հարգում է ինքնիշխանությունը և այդպես է լավագույնս գործում երկկողմ հարաբերությունները։
«Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում։ Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական, երբ մենք կիսում ենք մեր տեսլականը ապագայի վերաբերյալ և մենք կարող ենք միմյանց օգնել՝ միասին հասնելու ավելի լավ ապագայի։ Փոխըմբռնման հուշագիրը կարևորագույն հանքանյութերի մասին․սա կրկին փոխադարձ բարեկեցությունը մեծացնելուն միտված քայլ է։ Բոլոր տեխնոլոգիաների, նորարարությունների անհրաժեշտ գործոնն է դա և դրանց մշակումը կարևոր է ապագա բարեկեցության համար։ Այն երկրները, որոնք կկարողանան դա անել, կկարողանան տնտեսական անկախություն ձեռք բերել, կկարողանան հայտնվել նորարարությունների կենտրոնում 21-րդ դարում։ Մենք կարող ենք միասին աշխատել, որպեսզի մեր երկու երկրները, մեր երկու տնտեսությունները ունենան հուսալի հասանելիություն կարևորագույն հանքանյութերին։ Սա ոչ միայն ֆինանսապես օգտակար կլինի, սա նաև կնպաստի նորարարությունների շրջափուլի ապահովմանը։ ՀՀ վարչապետը, դուք ու ողջ հայկական թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, անկախ ապագա Հայաստանի համար։ Մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս տեսլականին ու խիազխությանը։ Մենք հպարտ ենք, որ մասնիկն ենք այս ամենի»,-հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը։
