Պեսկովը Հայաստանի հետ գազի համաձայնագրերն անվանել է առևտրային հարց
Մայիս 27,2026 14:23
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Գազպրոմի» հետ Հայաստանի գազային պայմանավորվածությունները առևտրային հարց են։
«Այնտեղ կա արտոնյալ գին, այն կարող է լինել ավելի բարձր, կարող է լինել ավելի ցածր, կարող է վերանայվել։ Եվ կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը։ Դա կորպորատիվ հարց է, պետք է դիմել «Գազպրոմին»»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ իրեն ոչինչ հայտնի չէ Հայաստանի հետ գազային համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին։
«[Արտոնյալ մատակարարումների] չեղարկման վերաբերյալ պետք է հարցնել «Գազպրոմին»։ Ինձ ոչինչ հայտնի չէ չեղարկման մասին»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
