Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում:
Նախագահ Թրամփը Truth Social սոցցանցում գրել է․«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հրաշալի բարեկամ և առաջնորդ է, իր Երկիրը հզոր, հարուստ և շատ անվտանգ է դարձնում։ Նիկոլն ամբողջությամբ կիսում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի համար ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ իմ տեսլականը»։
Թրամփն անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ ՀՀ այցին և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ նախաստորագրած փաստաթղթերին, գրել է, որ նա՝ Ռուբիոն առաջ մղեց մի քանի կարևոր Գործարքներ մեր երկու Երկրների համար:
«Շուտով Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կդնեն Միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղու» (Trump Route) շինարարական աշխատանքնեի հիմքը, ինչը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան մեր հրաշալի էներգետիկ ընկերություններին հասանելիություն ունենալ Կենտրոնական Ասիայից մինչև Միացյալ Նահանգներ»,-գրել է նախագահ Թրամփը, հավելելով․Այս պատճառներով՝ Նիկոլն ունի իմ ԼԻԱԿԱՏԱՐ և ԱՄԲՈՂՋԱԿԱՆ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի Վերընտրության հարցում։ Նիկոլի օգնությամբ մենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք ավելի մեծ բարձունքների, քան երբևէ: Դարձրո՛ւ (Հայաստանը) Կրկին Հզոր-MAGA»:
