Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի երեք դիմում
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ին գումարված արտահերթ նիստում քննարկել և բավարարել է պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին երեք դիմում։
Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել հետևյալ թեկնածուները.
«Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունից՝ Աշոտ Համբարձումյանը և Գոհար Հարությունյանը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունից՝ Սուսաննա Գևորգյանը։
Հանձնաժողովի որոշմամբ՝ բոլոր դիմումները բավարարվել են։ Նշենք, որ պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրացել է այսօր։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։
