Ինտերը կրկին անակնկալ է մատուցել հայ երկրպագուներին
Մայիս 29,2026 14:16
Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հերթական հատուկ հրապարակումն է կատարել՝ անդրադառնալով թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Իտալական ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է ներկայացրել, որտեղ պատկերված է հայ ֆուտբոլիստի նախավարժանքը: Հատկանշական է, որ կադրերն ուղեկցվում են հայկական երաժշտությամբ:
Հրապարակման մեջ ուշագրավ է նաև այն փաստը, որ միլանյան ակումբը տեսանյութին կից գրառումը կրկին կատարել է հայերենով:
Պաշտոնական էջում մասնավորապես նշված է. «Հետևում ենք Հենրիխ Մխիթարյանի տաքացմանը։ Հետևեք մեզ՝ Հայաստանից ավելի շատ բովանդակության համար»։
