Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում | Region

Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում

Մայիս 30,2026 20:59

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Հինգ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինն է, ով հաղթել է բոլոր խաղերում:

Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 5 հնարավորից ունեն 3.5 միավոր:

Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 3 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Անի Նահապետյանը և Կիտի Նադանյանը ունեն 2.5 միավոր:

Նորություններ