ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը
Մայիս 31,2026 22:17
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության խորհրդանշական հավաքականը։
Լավագույն 11 ֆուտբոլիստների ցուցակում տեղ են գտել մրցաշարի հաղթող հռչակված ֆրանսիական ՊՍԺ-ի հինգ խաղացողներ։
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ. Դավիդ Ռայա («Արսենալ»):
Պաշտպաններ. Նունու Մենդեշ, Մարկինյոս (երկուսն էլ՝ ՊՍԺ), Գաբրիել («Արսենալ»), Մարկոս Լյորենտե («Ատլետիկո Մադրիդ»):
Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Դեկլան Ռայս («Արսենալ»):
Հարձակվողներ և վինգերներ. Խվիչա Կվարացխելիա, Ուսման Դեմբելե (երկուսն էլ՝ ՊՍԺ), Հարի Քեյն, Մայքլ Օլիսե (երկուսն էլ՝ «Բավարիա»):

Հիշեցնենք նաև, որ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել փարիզյան գրանդի վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան։
