Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
Հունիս 01,2026 15:23
Այսօր՝ հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու առաջիկա ընկերական խաղերին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հրավիրված բոլոր խաղացողները միացել են ազգային ընտրանուն, բացառությամբ Նարեկ Գրիգորյանի: Ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպանը Երևան կժամանի հունիսի 2-ին:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 18:00-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ղազախստանին: 3 օր անց մեր ընտրանին կհանդիպի Մոլդովային:
