Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 02,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունիսի 2-6-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 2-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հունիսի 2-6-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 2-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
