Ռուսաստանն արգելեց Հայաստանից խաղողի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի ներմուծումը | Region

Ռուսաստանն արգելեց Հայաստանից խաղողի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի ներմուծումը

Հունիս 01,2026 21:26

«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավորապես կարգելի Հայաստանից խաղողի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը։

«Կարգելվի նաև դրանց տարանցումը ԵԱՏՄ անդամ պետություններ՝ մինչև առաքվող մրգերի անվտանգությունն ապահովելու համար համապատասխան միջոցառումների իրականացումը»,- նշել են կառույցից։

Հայտնել են նաև, որ սահմանափակումների մասին որոշումը պայմանավորված է բուսասանիտարական վերահսկողության ընթացքում արձանագրված խախտումներով։

Նորություններ