Ռուսաստանն ուզում է, որ Փաշինյանը պարտվի ընտրություններում․Ռուբիո | Region

Ռուսաստանն ուզում է, որ Փաշինյանը պարտվի ընտրություններում․Ռուբիո

Հունիս 02,2026 22:38

Ռուսաստանն ուզում է, որ Փաշինյանը պարտվի ընտրություններում: Այսօր Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ նրա, դրա պատճառը ԱՄՆ ակտիվ ներգրավածությունն է Հայաստանում, ինչը այդքան էլ դուր չի գալիս ռուսներին։ «Ռուսները, մեղմ ասած, երջանիկ չեն Հայաստանում մեր ներգրավվածության առնչությամբ։ Կարծում են՝ ակնհայտ է, որ ԱՄՆ-ի հետ սերտացող հարաբերությունների պատճառով նրանք կցանկանային, որ գործող նախագահը (նկատի ունի Փաշինյանին, խմբ) պարտվի այս ընտրություններում»,-ասել է Ռուբիոն։

Նա նաև նշել է՝ ԱՄՆ-ն Հայաստանին չի ասում դադարեցնել հարաբերությունները այս կամ այն երկրի հետ, ապա հավելել է․«Մենք պարզապես ուզում ենք ներկայություն ունենալ այնտեղ և համագործակցել հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի թիվս Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն աջակցելու»։

Ռուբիոն նշել է՝ երկար ժամանակ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները բավականին պասիվ էին, սակայն Վաշինգտոնին հաջողվել է նոր թափ հաղորդել այդ կապերին և ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում։

Հիշեցնենք, որ օրերս Ռուբիոն կարճ այց կատարեց Հայաստան, ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև կնքվեց TRIPP-ի և օգտակար հանածոների մասին համաձայնագրեր։

Նորություններ